Փոխվել է Փամբակ գետի գույնը
24.11.2008,
15:01
Փոխվել է Փամբակ գետի գույնը
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փամբակ գետի գույնը ստացել է կարմրավուն երանգ, հայտնում է ՀՀ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 23-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետի գույնը ստացել է կարմրավուն երանգ: Ժամը 18.25-ին դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ բնապահպանության նախարարության մարզային բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրությունում։
Փորձագետները գետից վերցվել են փորձանմուշներ և ուղարկվել հետազոտության: -0-