Երևանում կկառուցվի նոր հեծանվահրապարակ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ

24.11.2008, 14:58
Երևանում կկառուցվի նոր հեծանվահրապարակ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ
Երևանում կկառուցվի նոր հեծանվահրապարակ. մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ

Երևանում կկառուցվի նոր հեծանվահրապարակ, երկուշաբթի տեղեկացրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։

«Նոր հեծանվահրապարակը կկառուցվի երկու հեկտար մակերեսով տարածքի վրա՝ Ադմիրալ Իսակովի պողոտայի մոտակայքում», - ասաց նա։

Նրա խոսքերով, շինարարությունը կիրականացնի «Renco Arm State» իտալական ընկերությունը։

«Այժմ «Հայնախագիծ» իսնտիտուտում մշակվում է ապագա հեծանվահրապարակի նախագիծն ու էսքիզները, իսկ շինարարությունը կսկսվի 2009 թ.-ի սեպտեմբերին», - նշեց Դանիելյանը։

Գլխավոր ճարտարապետը նշեց, որ Երևանում գործող հեծանվահրապարակի ուղիների որակը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն ինքը հրապարակը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ։

Նրա խոսքերով, նոր հեծանվահրապարակը կունենա անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։

Դանիելյանը տեղեկացրեց, որ շինարարության ավարտից հետո գործող հեծանվահրապարակի տարածքը կփոխանցվի «Renco Arm State»-ին, որտեղ ընկերությունը մտադիր է սկսել քաղաքաշինական գործունեություն։-0-