Հայկական պատվիրակությունը մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ՄԽՎ նիստին

24.11.2008, 11:28
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ՄԽՎ նիստին
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ՄԽՎ նիստին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում սկսվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 31-րդ լիագումար նիստի աշխատանքներին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը։

Պատվիրակության կազմում են ԱԺ ‎ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախա‎գահ Գագիկ Մինասյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հերմինե Նաղդալյանը և Արա Նռանյանը,  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Մանուկյանը:   -0-