Հայաստանում 2009թ. մարտին կանցկացվի Վրաստանի մշակութային սեզոն
21.11.2008,
18:22
Հայաստանում 2009թ. մարտին կանցկացվի Վրաստանի մշակութային սեզոն
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2009թ. մարտին կանցկացվի Վրաստանի մշակութային սեզոն, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ապցիաուրին։
«Սեզոնի շրջանակներում նախատեսված է վրացական երաժշտական և թատերական խմբերի հյուրախաղերը Հայաստանում, ինչպես նաև տարբեր ցուցահանդեսների անցկացում»,- ասաց Ապցիաուրին։
Ըստ նրա, Հայաստանում նախատեսվում է անցկացնել զանազան միջացառումներ, որոնք ներկայացնում են վրացական մշակույթը։ -0-