Երևանում ստեղծվել է «Կովկասյան տուն» տեղեկատվական-վերլուծական և խորհրդատվական կենտրոնը

20.11.2008, 19:04
Երևանում ստեղծվել է «Կովկասյան տուն» տեղեկատվական-վերլուծական և խորհրդատվական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ստեղծվել է «Կովկասյան տուն» տեղեկատվական-վերլուծական և խորհրդատվական կենտրոնը։Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ, կենտրոնի հիմնադիր Գայանե Մարտիրոսյանը։ 

«Ստեղծված կենտրոնի նպատակը Հարավային Կովկասի այլ ժողովուրդների հետ հայերի համակեցության հնարավորությանը, տարածաշրջանի ներդաշնակ զարգացմանն ուղղված միջոցառումների մշակումն է՝ չբացառելով այն, որ յուրաքանչյուր ազգն իր խոսքն ունենա»,- նշեց Մարտիրոսյանը։  

Նա հայտնեց, որ նման կենտրոն ստեղծելու գաղափարը քննարկվում էր դեռևս 90-ականների սկզբին և արդիական դարձավ Կովկասում չկարգավորված հակամարտությունների լույսի տակ։

Նրա խոսքերով, կենտրոնում աշխատելու են ճանաչված քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, մշակութաբաններ, հոգեբաններ, լրագրողներ, ում օգնությամբ Հայաստանի համար արտաքին մարտահրավերների բազմակողմանի ուսումնասիրության փորձ կձեռնարկվի և խորհրդատվություն կտրամադրվի բոլոր նրանց, ում մտահոգում է պետության քաղաքական վիճակը։  

Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ կենտրոնի ոչ այնքան երկար գոյության ընթացքում (շուրջ 15 օր) մի քանի քաղաքացի արդեն անհատական կարգով դիմել է իրենց։«Հենց նման քաղաքացիներից էլ ձևավորվելու է մեր լսարանը»,- ընդգծեց նա։

Մարտիրոսյանի խոսքերով, ՀՀ քաղաքացիներին մտահոգում են պետության քաղաքական համակարգի անկատարությունները, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների թերի զարգացած լինելը։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, նման թերի զարգացածության հիմնական պատճառները քաղաքացիական ինքնագիտակցության թերի զարգացած լինելու հետևանքով քաղաքական գործընթացները չհասկանալն ու դրանցով չհետաքրքրվելն է։ 

«Նման իրավիճակը հղի է պետությունում հակաժողովրդավարական միտումների վերածննդով և հանցավորության զարգացմամբ»,- ասաց Մարտիրոսյանը։ --0--