Հայաստանում տնտեսական աճը 2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 9,2 տոկոս

20.11.2008, 15:13
Հայաստանում տնտեսական աճը 2008 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 9,2 տոկոս

Վիճակագրական օպերատիվ տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական աճը ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 9,2 տոկոս։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 3010,5 մլրդ դրամ (9,8 մլրդ դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն,  2008 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 9,6 տոկոսով՝ 2007 թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ։

Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացրել են 5 տոկոսով։

Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 104 տոկոս։

2008թ. հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 4520,4 մլն. դոլար՝ 31,5 տոկոսով ավելանալով  անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։

2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսների տնտեսական աճը կազմել է 13,3 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, 2008թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 10 տոկոսի չափով։ --0—