Փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի երրորդ մասնաշենքում

20.11.2008, 14:30
Փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի երրորդ մասնաշենքում

Ոստիկանությունը և փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ՀՊՃՀ երրորդ մասնաշենքի ներսում, որտեղ գտնվում է համալսարանի ռեկտորատը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՊՃՀ մամուլի քարտուղար Վերոնիկա Խորասանյանը։

Հայաստանի ոստիկանություն այսօր ահազանգ է ստացվել, որ Պետական ճարտարագիտական համալսարանի շենքում ռումբ է տեղադրված։

«Մենք գտնվում ենք բուհի բակում, և մարդկանց մուտքը շենք սահմանափակված է։ Ոստիկանությունը և փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ՀՊՃՀ երրորդ մասնաշենքի ներսում, որտեղ գտնվում է համալսարանի ռեկտորատը»,- ասաց Խորասանյանը։

Ըստ նրա, շենքից, որտեղ, ահազանգի համաձայն, իբրև թե  ռումբ է տեղադրված, տարհանվել են բոլոր ուսանողները, դասախոսները և ողջ ադմինիստրատիվ կազմը։ -0-