Հայաստանի դիրքերը տարածաշրջանում փոքր-ինչ ամրացել են օգոստոսյան ճգնաժամից հետո. հայ քաղաքագետ

17.11.2008, 16:49
Հայաստանի դիրքերը տարածաշրջանում փոքր-ինչ ամրացել են օգոստոսյան  ճգնաժամից հետո. հայ քաղաքագետ

Հայաստանի դիրքերը Կովկասյան տարածաշրջանում փոքր-ինչ ամրացել են օգոստոսյան ճգնաժամից հետո, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հասկանալի է, որ այժմ Հարավային Կովկասում որևէ հակամարտության ռազմական լուծման մասին խոսելը պարզապես անիմաստ է։ Այդ մասին հնարավոր է, որ խոսեն, բայց դա ընդամենը անեկդոտ է դառնում»,- երկուշաբթի նա ասաց լրագրողներին Երևանում Մոսկվայի Տանն անցկացվող «Անդրկովկաս. նոր իրողություններ, հեռանկարներ, չափումներ» միջազգային վեհաժողովի ընթացքում։  

Ընդ որոմ Իսկանդարյանն ընդգծեց, որ այդ ամրացումը զուտ իրավիճակային բնույթ է կրում և որ ապագան ցույց կտա, թե հետագա զարգացումն ինչպիսին կլինի։ 

Այս առնչությամբ քաղաքագետն իր զեկույցում նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաձևավորման գործընթացը, որն սկսվել էր օգոստոսյան իրադարձություններից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումից հետո, դեռ չի ավարտվել։

«Այս առումով, կարևոր են թվում այն հարցերը, թե ինչ է կատարվելու Ռուսաստանի կողմից ճանաչված պետությունների վերնախավերի, այնտեղի ֆինանսական հոսքերի օգտագործման, ժողովրդագրական հարցերի, տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցության հետ, ինչպես նաև Արևմուտքում իմիջը կորցնելու խնդիրների հետ»,- պարզաբանեց նա։

Իսկանդարյանը նաև ասաց, որ օգոստոսյան ճգնաժամը շատ ուժեղ չի ազդել Վրաստանի ներքին քաղաքական իրավիճակի վրա, եթե ավելի շատ չի ամրապնդել ռեժիմի դիրքերը։ --0--