ՀՀ ԱԳ նախարարը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ

17.11.2008, 15:04
ՀՀ ԱԳ նախարարը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Բալթյան երկրներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 17-19-ը տեղի կունենա Նալբանդյանի այցը Լիտվիա, որի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Լիտվիայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսի, արտգործնախարար Պետրաս Վայտեկունասի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախարարը կայցելի նաև Լիտվիայի պետական համալսարան:

 

Նոյեմբերի 19-20-ը տեղի կունենա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լատվիա: Այցի շրջանակում նախարար Նալբանդյանը կհանդիպի, ինչպես նաև համատեղ մամուլի ասուլիսով հանդես կգա Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեքստինսի հետ: Նախատեսվում է ԱԳ նախարարի հանդիպումը Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ:

 

Նոյեմբերի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարար կլինի Էստոնիայում, որտեղ կհանդիպի Էստոնիայի Հանրապետության նախագահ Թումաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի և ԱԳ նախարար Ուրմաս Պայետի հետ:-0-