Հայաստանի կառավարությունն առաջին անգամ իր ծրագրում պարտավորվեց գենդերային իրավահավասարություն ապահովել պետության բոլոր կառույցներում. ասոցիացիայի ղեկավար

14.11.2008, 18:27
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ իր ծրագրում պարտավորվեց գենդերային իրավահավասարություն ապահովել պետության բոլոր կառույցներում. ասոցիացիայի ղեկավար
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ իր ծրագրում պարտավորվեց գենդերային իրավահավասարություն ապահովել պետության բոլոր կառույցներում. ասոցիացիայի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունն առաջին անգամ իր 2008-2012 թթ. գործունեության ծրագրում պարտավորվեց գենդերային իրավահավասարություն ապահովել պետության քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում, ուրբաթ հայտարարեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմա Հասրաթյանը «Հասարակական շարժումը երրորդ հազարամյակի հեռանկարում. նոր մարտահրավերներ, առաջնայնություններ և ռազմավարություն» ֆորումի ընթացքում։

«Ես կարծում եմ, որ պետությունը փոխում է դիրքորոշումը հասարակությունում՝ կանանց վիճակի լավացումից դեպի գենդերային հավասարության հասնելը, քանի որ այդ ուղղությունն ավելի ժամանակակից է։ Կառավարության քաղաքականության տեսանկյան փոփոխությունը հիմք և որոշոկի վստահություն է տալիս, որ ինչ որ բան կարող է փոխվել, այն է՝ կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը կարող է հավասարակշռված լինել իշխանության բոլոր կառույցներում»,- նշեց նա։

Հայաստանի կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրի հիմքում մի շարք առանցքային դրույթներ են՝ օպերատիվություն և անվտանգություն արագ փոփոխվող աշխարհում, գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն, հոգևոր և մշակութային արժեքների պահպանում, ժամանակակից մարդու ազատությունների ապահովում։

Հասրաթյանի խոսքերով, այսօր կանայք Հայաստանի բնակչության 52 տոկոսն են կազմում և բարձրագույն կրթություն ունեցող անձանց ընդհանուր թվի 60 տոկոսը։

«Բարձրացնելով իր քաղաքական պատասխանատվությունը՝ հայ կանայք կարող են աջակցել երկրում ժողովրդավարության հետագա զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան գործնական քայլեր է կատարում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով, կինը պահանջված է եղել և մնում սոցիալական բնագավառներում։

«Կանայք աշխատում են նաև կառավարման կառույցներում. դա կրթությունն է, իրավապաշտպանութոյւնը, և, վերջապես, միջին կառավարման խավը։ Եթե խոսենք կառավարման կառույցում կնոջ մասնակցության մասին, ապա նրանք կարծես տանկի թրթուրն են. նրանք ամենուր առաջատար են, ուղղորդող են, ուղղող են, բայց խնդիր է ծագում քաղաքական կյանքում մասնակցության հետ կապված»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքականության մեջ կանանց մասնակցությունը ցածր է մնում՝ 8 տոկոս։ Հայաստանի գործող խորհրդարանում 131 պատգամավորից 11-ը կանայք են։ -0-