Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. հայ պատգամավոր

14.11.2008, 17:14
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. հայ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական և միակ իրավասու կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գտնում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների ակտիվությունը չի նշանակում, որ մյուս կողմերը պասիվ են։

«Թող ձեզ չխաբի ԱՄՆ պասիվությունը. պետք չէ մոռանալ, որ երկրում նախագահական ընտրություններ էին ընթանում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ. մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-