Բաքուն և Երևանը Ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԱՄՆ համանախագահ

13.11.2008, 18:55
Բաքուն և Երևանը Ղարաբաղյան հակամարտությունը կլուծեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում. ԱՄՆ համանախագահ

Ադրբեջանի և Հայաստանի նախագահները մտադիր են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը մինչև վերջ փնտրել ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում, Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։

«Մինսկի խմբի ձևաչափում փոփոխություններ չեն լինի, և մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է դա»,- հինգշաբթի նա ասել է լրագրողներին, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջան» գործակալությունը։

Բրայզայի խոսքերով, այսպիսի դիրքորոշում ունի նաև ՀՀ նախագահը։

«Մինսկի խումբը շատ արդյունավետ է աշխատում, և ես զգում եմ, որ նախագահներն ուզում են ավարտել այս աշխատանքը հենց այդ խմբի շրջանակներում»,- նշել է համանախագահը։ --0--