Հայաստանը ԱՊՀ երկրների հետ կհամագործակցի հրազենի անօրինական շրջանառության դեմ պայքարում

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ երկրների հետ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը։
Համաձայնագիրը կնպաստի կողմերի համագործակցության համար իրավապայմանագրային բազան բարելավելուն և հրազենի անօրինական պատրաստման ու շրջանառության դեմ պայքարի գծով այդ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցմանն աջակցելուն։
Բացի այդ, տվյալ փաստաթուղթը հրազենի ապօրինի պատրաստման ու շրջանառության գործընթացում ներգրավված միջազգային հանցավոր խմբավորումների մասին տվյալների համատեղ բանկ ստեղծելու, ինչպես նաև հրազենի ապօրինի պատրաստման ու շրջանառության դադարեցման ուղղությամբ համաձայնեցված միջոցառումներ անցկացնելու հնարավորություն կտա։ --0--