Հայաստանում 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ՁԻԱՀ-ի 61 դեպք

Հայաստանում 2008 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 61 դեպք և ՄԻԱՎ վարակի 95 դեպք։ Այս տվյալները «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության հիման վրա։
2007թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել էր ՁԻԱՀ-ով հիվանդացության 40 և ՄԻԱՎ-վարակվածության 81 դեպք։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2008թ.-ի ինը ամիսների ընթացքում Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում ՁԻԱՀ հիվանդացության և ՄԻԱՎ վարակի ոչ մի դեպք չի արձանագրվել, ինչը համանման է 2007թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշին։
Միաժամանակ Հայաստանի ԱՎԾ հաշվետվության մեջ նշվում է, որ 2008թ. նշված ժամանակամիջոցում հանրապետության 100 հազ. բնակչին միջինը բաժին է ընկնում ՁԻԱՀ հիվանդության 1,9 դեպք և ՄԻԱՎ-վարակվածության 2,9 դեպք։-0-