Հայաստանը Կիևում նոյեմբերին կմասնակցի ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին

11.11.2008, 18:55
Հայաստանը Կիևում նոյեմբերին կմասնակցի ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին
Հայաստանը Կիևում նոյեմբերին կմասնակցի ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին

Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հերթական նիստին, որը կկայանա նոյեմբերի 20-21-ին Կիևում, հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրումների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Դանչենկոն։

«Նիստի ժամանակ երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները կքննարկեն երկաթուղային տրանսպորտի աշխատանքին վերաբերող միջպետական խնդիրներ»,- երեքշաբթի ասաց նա լրագրողներին։

ՀԿԵՈՒ բեռների և կոմերցիոն աշխատանքների ծառայության պետ Իլյա Կալպերիսի խոսքերով, Հայաստանի կողմից նիստին կմասնակցի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված կլինեն հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարության և ՀԿԵՈՒ ներկայացուցիչներ։ Խորհրդի նախորդ՝ 49-րդ  նիստը կայացել է Բիշքեկում մայիսին։

Հայաստանի երկաթուղիները ՌԵ-ն ղեկավարում է այդ նպատակի համար հատուկ ստեղծված հարյուրտոկոսանոց դուստր կառույցի՝ Հարավկովկասյան երկաթուղու միջոցով: --0--