ՀՀ պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնեց Թբիլիսի

11.11.2008, 14:44
ՀՀ պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնեց Թբիլիսի
ՀՀ պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնեց Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հրավերով, երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Թբիլիսի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։

«Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Հանրապետության վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլու, պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու, արտաքին գործերի նախարար Եկատերինա Տկեշելաշվիլու, Խորհրդարանի` պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տարգամաձեի հետ»,- ասաց Շահսուվարյանը։

Նա նշեց, որ հայ պատվիրակության անդամները ծաղկեպսակ կդնեն Վրաստանի անկախության համար ընկած հերոսների հուշահամալիրին, ապա կայցելեն  «Սվետիցխովելի» տաճար:

Թբիլիսիում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է նախատեսված նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գ. Սիլվանյանի հետ:

ոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: -0-