Կատաղած շան կծելու հետևանքով երեխա է մահացել Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում

11.11.2008, 13:46
Կատաղած շան կծելու հետևանքով երեխա է մահացել Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում

Նախօրեին առավոտյան Երևանի ինֆեկցիոն հիվանդանոցում կատաղած շան կծելու հետևանքով երեխա է մահացել, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի փրկարար ծառայությունց։

Հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզի Զորական գյուղից կատաղության ախտանիշի կասկածանքով (շան կծելու հետևանքով) Աշոցք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 11-ամյա դեռահաս Սարգիս Չապանյանը, ով նոյեմբերի 9-ին տեղափոխվել է Երևանի 3-րդ մանկական, այնուհետև` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

«Նոյեմբերի 10-ին առավոտյան Ս. Չապանյանը հիվանդանոցում մահացել է»,- հաղորդել են Փրկարար ծառայությանը։

Հիվանդ շանը հայտնաբերել չի հաջողվել: -0-