ՀՀ նախագահը մի շարք համայնքների ղեկավարների պարգևատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով

10.11.2008, 16:58
ՀՀ նախագահը մի շարք համայնքների ղեկավարների պարգևատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով
ՀՀ նախագահը մի շարք համայնքների ղեկավարների պարգևատրել է «Անանիա Շիրակացի» մեդալով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել «Անանիա Շիրակացի» մեդալով Հայաստանի հանրապետության մի շարք համայնքների ղեկավարների պարգևատրելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Հայաստանի հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացի մեդալով պարգևատրվել են Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Երևանի Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանը, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը»,- հայտնեցին մամուլի ծառայությունից։ --0--