Արմավիր քաղաքում անհայտ առարկայի պայթյունի պատճառով մի երեխա վնասվածքներ էր ստացել
10.11.2008,
16:23
Արմավիր քաղաքում անհայտ առարկայի պայթյունի պատճառով մի երեխա վնասվածքներ էր ստացել
Արմավիր քաղաքի 11-ամյա բնակիչ Սևակ Պետրոսյանը վնասվածքներ էր ստացել անհայտ առարկայի պայթյունի պատճառով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարարական ծառայությունից։
Միջադեպը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ։ Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։
Ըստ բժիշկների, տուժածի վիճակը ծանր կայուն է:--0--