Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել
07.11.2008,
13:07
Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել
Հայ փրկարարները Հրազդան գետի ափամերձ տարածքից դուրս են բերել 22-ամյա տղամարդու դիակ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
Տեղեկատվությունն այն մասին, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է քաղաքացու դիակ, Փրկարար ծառայություն է ստացվել երեկ կեսօրին։
«Դեպքի վայր մեկնած փրկարարները Հրազդան գետի ափամերձ տարածքից դուրս են բերել Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 22-ամյա Վարդան Մարտիկյանի դին», - ասվում է տեղեկատվության մեջ։
Դին հանձնել են իրավապահ մարմիններին։-0-