Ամերիկայի հայ համայնքը Ցեղասպանության ճանաչման հարցում հուսեր է կապում Օբամայի հետ
Ամերիկայի հայ համայնքը հույս ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման կճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը:
«Բարաք Օբաման իր նախընտական քարոզարշավի ժամանակ մեկ անգամ չէ, որ խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանության փաստը, և Ամերիկայի հայ համայնքը հույս ունի, որ նա կկատարի իր խոստումը»,- հինգշաբթի մամուլի ասուլիսին ասաց նա:
Վարդանյանի խոսքերով, հայ համայնքը մտադիր է ակտիվացնել Ամերիկայի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր գործունեությունը, ինչի արդյունքում շատ երկրներ կհետևեն Ամերիկայի օրինակին:
«Ամերիկայում թուրքական լոբբին անպայման կջանա ազդեցություն ունենալ ամերիկյան վարչակազմի վրա, որպեսզի թույլ չտա ճանաչել Ցեղասպանությունը, սակայն Ամերիկայի հայերը մտադիր են ակտիվ դրսևորել իրենց և հասնել իրենց նպատակին»,- նշեց նա:
Նրա խոսքերով, չնայած թուրքական լոբբիի՝ հայկականի հանդեպ ունեցած ֆինանսական առավելությանը, Ցեղասպանության ճանաչման հարցում որոշիչ դեր կխաղա ԱՄՆ-ում բնակվող հայերի այս հացի հանդեպ ունեցած հավատարմությունը:
Վարդանյանը նաև բարձր գնահատեց ԱՄՆ փոխնախագահ Ժոզեֆ Բայդենի՝ հայ ժողովրդի հանդեպ բարյացկամությունը և քաղաքական փորձը:
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-