Հայաստանն ու Եվրահանձնաժողովը պայմանավորվեցին ակտիվացնել համատեղ աշխատանքները տրանսպորտային հաղորդակցության տարածաշրջանային ցանցի զարգացման ուղղությամբ

06.11.2008, 14:27
Հայաստանն ու Եվրահանձնաժողովը պայմանավորվեցին ակտիվացնել համատեղ աշխատանքները տրանսպորտային հաղորդակցության տարածաշրջանային ցանցի զարգացման ուղղությամբ

նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի հարցերով հանձնակատար Անտոնիո Տայանը համաձայնության են եկել տարածաշրջանային հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման վերաբերյալ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նախօրեին կայացած հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի նախաձեռնությունները տարածաշրջանային հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման ուղղությամբ:

Իր հերթին հանձնակատարը ողջունել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման և Հայաստանի ու Վրաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` երկու երկրները միացնող այլընտրանքային նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությունները: -0-