Հայաստանը ցանկանում է միանալ Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագրին
06.11.2008,
13:52
Հայաստանը ցանկանում է միանալ Եվրամիության հետ Ազատ առևտրի համաձայնագրին
նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կատերին Աշտոնի հետ քննարկել է ԵՄ հետ Ազատ առևտրի համաձայնագրին մեր երկրի միանալու գործընթացը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է Հայաստանի ցանկությունը` օր առաջ կնքելու այդպիսի համաձայնագիր Եվրամիության հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Իր հերթին Աշտոնն առաջարկել է շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ և նոր ձևաչափով փորձագիտական աջակցություն ցուցաբերել այդ հարցում:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնակատարի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ գործընթացի հստակ ժամանակացույց հաստատել: -0-