ՀՀ պետգնումների համակարգը կբարեփոխվի. վերահսկիչ պալատ

05.11.2008, 19:28
ՀՀ պետգնումների համակարգը կբարեփոխվի. վերահսկիչ պալատ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վերահսկիչ պալատը մինչև տարեվերջ կառավարության քննարկմանը կներկայացնի պետգնումների համակարգում օրենսդրական փոփոխությունների փաթեթը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

«Հայաստանի բոլոր կառույցներում պետգնումների համակարգը գործում է ոչ լիարժեք և խախտումներով, ինչը վկայում է օրենսդրական մակարդակում փոփոխությունների անհրաժեշտության մասին»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքերով, Վերահսկիչ պալատը պետգնումների իրականացման կարգի խախտման խնդիրներ է հայտնաբերել բոլոր նախարարություններում, ինչի կապակցությամբ էլ որոշում է ընդունել՝ ընդհանրացնել մոտեցումներն ու գործունեության օրենքի և կարգերի մասին առաջարկությունների փաթեթ նախապատրաստել։

Ընդ որում նա նշեց, որ պալատը նախատեսում է 2009 թ.-ի իր ծրագրում ընդգրկել պետգնումների գործընթացի ստուգումները։

Օրենքի համաձայն, ՀՀ վերահսկիչ պալատն անկախ պետական մարմին է, որը բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության գործածության նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն է իրականացնում։ --0--