Հայաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 4-5 բալ ուժգնությամբ, զոհեր և ավերածություններ չկան

05.11.2008, 10:33
Հայաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 4-5 բալ ուժգնությամբ, զոհեր և ավերածություններ չկան
Հայաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 4-5 բալ ուժգնությամբ, զոհեր և ավերածություններ չկան

Հայաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 4-5 բալ ուժգնությամբ, զոհեր և ավերածություններ չկան։

«Երկրաշարժը տեղի է ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքից 7 կմ դեպի արևմուտք, տեղական ժամանակով ժամը 22։53-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 21։53-ին)», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության օպերատիվ վարչության հերթապահը։

Զրուցակիցը տեղեկացրեց, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ։

«Սա վերջին ժամանակների առաջին նման խոշոր երկրաշարժն է Հայաստանում։ Անցած ամիս Արմավիրում ևս գրանցվել են ստորգետնյա ցնցումներ, սակայն ոչ նման ուժգնության», - ասել է հերթապահը

Համաձայն Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալների՝ Երևանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ։-0-