2008 թ.-ի սկզբից Հայաստանում գրանցվել է 6825 հանցագործություն

04.11.2008, 16:22
2008 թ.-ի սկզբից Հայաստանում գրանցվել է 6825 հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  2008 թ.-ի առաջին ինը ամիսների ընթացքում գրացվել է 6825 հանցագործություն 2007 թ.-ի միևնույն ժամանակահատվածում գրանցված 6510-ի համեմատ, հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Հայաստանում հանցագործությունների թվի աճը 4,8 տոկոս է կազմել կամ 315 դեպք»,- երեքշաբթի Շիրինյանն ասաց լրագրողներին։ Նրա խոսքերով, հանցագործությունների ցուցանիշը տասը հազար մարդու հաշվով կազմում է 21,3 դեպք։ 

«Համեմատության համար Ռուսաստանում տվյալ ցուցանիշը 172,8 դեպք է կազմում, Ուկրաինայում ՝63,4, Ուզբեկստանում՝ 22,8, Ղազախստանում՝ 65,7»,- ասաց Շիրինյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում հանցավորության ամենաբարձր մակարդակը նկատվում է Երևանում, ամենացածրը՝ Գեղարքունիքի մարզում։

«Հաշվետու ժամանակահատվածում 281 դեպքով ավելացել է ծանր հանցագործությունների թիվը, իսկ 6 դեպքով՝ առավել ծանր հանցագործություններինը»,- ասաց նա։ --0--