Հայաստանում նկատվում է հրազենի գործադրմամբ հանցագործությունների թվի կրճատում

04.11.2008, 16:14
Հայաստանում նկատվում է հրազենի գործադրմամբ հանցագործությունների թվի կրճատում
Հայաստանում նկատվում է հրազենի գործադրմամբ հանցագործությունների թվի կրճատում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նկատվում է հրազենի կիրառմամբ հանցագործությունների թվի կրճատում, հայտարարեց ՀՀ ոստիկանության գնդապետ, հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Սայաթ Շիրինյանը։

«2008թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է հրազենի գործադրմամբ  կատարած 67 հանցագործություն, 2007թ. նույն ժամանակահատվածի 74 դեպքի դիմաց»,- ասաց Շիրինյանը։ 

Միաժամանակ նա նշեց, որ մարտի 1-ի դեպքերը ցույց տվեցին, որ բնակչությունը զենքի և զինամթերքի զգալի քանակ ունի։

Շիրինյանի խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է զենքի և ռազմամթերքի պատրաստման, օգտագործման և ապօրինի շրջանառության 179 դեպք, ինչը 14,7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

«2008թ. 9 ամսում բնակչության մոտ ապօրինի պահվող հրազենից հանրապետության ոստիկանության մարմիններն առգրավել են 182-ը, իսկ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր հանձնվել 349-ը»,- տեղեկացրեց նա։ -0-