Հայ եկեղեցու ներկայացուցիչը Վիեննայում մասնակցել է մկրտության հարցերով հավաքին

03.11.2008, 18:54
Հայ եկեղեցու ներկայացուցիչը Վիեննայում մասնակցել է մկրտության հարցերով հավաքին

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Վիեննայում տեղի ունեցած «Մկրտությունը մեր եկեղեցիների կյանքում» թեմայով Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի և Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության չորրորդ հավաքին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հավաքին մասնակցեց Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ  Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը:

«Հավաքի ընթացքում զեկուցողներն անդրադարձան ուղղափառ և բողոքական եկեղեցիներում մկրտության խորհրդին առնչվող խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ --0--