«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը սկսել է նոր նախագիծ՝ teleсom.arka.am.

03.11.2008, 18:42
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը սկսել է նոր նախագիծ՝ teleсom.arka.am.

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը 2008թ. հոկտեմբերից գործարկել է նոր նախագիծ՝ teleсom.arka.am, որը մասնագիտանում է հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչպես ասվում է «Նովոստի-Արմենիա» ստացված հաղորդագրությունում, կայքը հավակնում է դառնալ Հայաստանի առաջատար Ինտերնետ-պարբերականը, որը կլուսաբանի հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում առաջնահերթություն է ճանաչվել, և այսօրվա դրությամբ շուկայի այդ հատվածում գործում են դրա հարյուրավոր մասնակիցներ։ «Այժմ հայկական ընկերությունների համար հայտնվել է իրական հարթակ, արդյունավետ ռեսուրս, որի օգնությամբ նրանք կկարողանան տեղեկացնել հասարակությանն իրենց ձեռքբերումների մասին, մեկնաբանել և վերլուծել իրավիճակը ոլորտում, հայտնել իրենց հետագա ծրագրերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

teleсom.arka.am կայքը մասնագիտանում է հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ օպերատիվ նորությունների, վերլուծական նյութերի և հարցազրույցների տրամադրման մեջ, կայքում ներկայացված կլինեն նաև ոլորտի փորձագետների կարծիքները և մեկնաբանությունները։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը աշխատանքի մեծ փորձ ունի հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ 2003-2005թթ. «ԱՌԿԱ»  գործակալությունը Armenia Development Gateway ծրագրի շրջանակներում հրատարակում էր ամենամսյա BIT@E տեղեկագիրը՝ բարձր տեխնոլոգիաների հայկական շուկայի մասին, որը մեծ հաջողություն էր վայելում շուկայի մասնագետների շրջանում, գործակալությունը բազմիցս հանդես է եկել որպես տարբեր ՏՏ-միջոցառումների տեղեկատվական հովանավոր։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում։

Գործակալության պրոֆեսիոնալ սկզբունքը տեղեկատվության հավաստիությունն ու օպերատիվությունն է։ «ԱՌԿԱ»-ի հետ համագործակցում են համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալությունները և տվյալների բազաները, մասնավորապես, Ռոյթերսը, Ինտերնետ Սեքյուրիթի Ինկ.-ը, Ռոսբիզնեսկոնսալթինգը։


Գործակալության տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և կոմերցիոն կառույցներ, բանկեր, միջազգային ֆինանսական կազմակերպություններ, խորհրդատվական ընկերություններ, դեսպանատներ, զանգվածային լրատվամիջոցներ։

Այսօր գործակալության հաճախորդների թվում են ՀՀ կառավարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, Երևանի կոնյակի գործարանը, KPMG Հայաստանը, Հանրային հեռուստաընկերությունը և այլոք։

2000թ.-ի արդյունքներով, «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն:

2002-2003թթ. Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը արժանի համարեց պարգևատրել Որակի համար Միջազգային Աստղ (International Star Award for Quality) մրցանակով՝ Gold կատեգորիայում։ -0-