Աղտոտված ջրից տուժած 29 հիվանդ դեռ գտնվում է Հայաստանի հիվանդանոցներում
Նոյեմբերի 1-ի դրությամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժօգնություն է ստանում 26 հիվանդ, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել անորակ ջրից առաջացած աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով, հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարութունից։
«Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնում վեց հիվանդից երեքն արդեն դուրս են գրվել», - ասվում է տեղեկատվության մեջ։
Համաձայն տեղեկատվության, ձեռնարկված բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքների բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել:
Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։
Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացություն կամ թունավորում)։ --0—