Հայաստանում և Արցախում բնապահպանական լայնամասշտաբ ծրագիր է անցկացվում

03.11.2008, 12:56
Հայաստանում և Արցախում բնապահպանական լայնամասշտաբ ծրագիր է անցկացվում
Հայաստանում և Արցախում բնապահպանական լայնամասշտաբ ծրագիր է անցկացվում

Հայաստանում և Արցախում անցկացվում է աղբահավաքությանը և ծառատունկին նվիրված լայնամասշտաբ ծրագիր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։

Միջոցառումները կանցկացվեն նոյեմբերի 1-ից 15-ը՝ Նորադուզում (Գեղարքունիքի մարզ), Շուշիում (Լեռնային Ղարաբաղ), Գառնիում/Գողթում (Կոտայքի մարզ), Եղեգնաձորում (Վայոց Ձորի մարզ), Սաղմոսավանում (Արագածոտնի մարզ), Ուրցաձորում (Արարատի մարզ), Գյումրիում (Շիրակի մարզ)։

Բնապահպանական միջոցառումը կազմակերպվում է Հիմնադրամի և VivaCell-МТС ընկերության կողմից համատեղ անցկացվող «Պահպանիր բնությունը» ծրագրի շրջանակներում։

«Միջոցառումներով սկիզբ կդրվի «Այգու ստեղծում» նախագծին։ Յուրաքանչյուր համայնքում բնապահպանների կողմից տրամադրված հողատարածքները նախ կմաքրվեն աղբից և քարերից, այնուհետև ծառեր կտնկվեն և հոգատար վերաբերմունքի ու երեխաների խնամքի շնորհիվ այս հողատարածքները կվերածվեն փոքրիկ այգիների», - նշվում է տեղեկատվության մեջ։

Աշխատանքները կազմակերպվում են «Հայաստանի անտառներ» կազմակերպության անմիջական աջակցությամբ։ Ներգրավելով միջոցառմանը երեխաներին և դեռահասներին՝ կազմակերպիչները նպատակ են հետապնդում վերածել սովորական դարձած ծառատունկը շարունակական և հետևողական աշխատանքի։

Այգու խնամքի և դրա բարեկարգման ուղղությամբ երեխաների ջանքերի շնորհիվ՝ բնապահպանական հարցերն ու բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը կլոր տարվա ընթացքում կգտնվեն հասարակության ուշադրության կենտրոնում։-0-