Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է տարանցիկ դառնալ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է տարանցիկ դառնալ` Թուրքիայի հետ բանակցությունների հաջող ելքի դեպքում, հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
«Եթե Թուրքիայի հետ քաղաքական բանակցությունները հաջող ավարտվեն և Հայաստանը Թուրքիայի հետ կապող երկաթուղին բացվի, ապա մեր երկաթուղային համակարգը տարանցիկ կդառնա»,- ասաց նա 2009թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ։
Հայաստանը Թուրքիային միացնող Կարս-Գյումրի երկաթգիծը սարքին վիճակում է գտնվում, բայց չի գործում 1993 թվականից՝ հայ-թուրքական սահմանի պաշտոնական փակումից հետո:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Երևան էր եկել սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։
ՀՀ տրանսպորտի նախարարը հավաստիացրեց նաև, որ ներկայումս քննարկովում է Հայաստանից Վրաստան ավելի կարճ ճանապարհ ապահովող երկաթուղու օղակային հատվածի բացման հնարավորությունը։ Սարգսյանի խոսքերով, քննարկվում են երկաթուղային տրանսպորտի զարգացման այլ նախագծեր ևս։ -0-