Հայաստանը պետք է ժամանակին արձագանքի ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանն ուղղված առաջարկներին. փոխխոսնակ

31.10.2008, 15:05

Հայաստանը պետք է ժամանակին արձագանքի ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանն ուղղված առաջարկներին, կարծում է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Հրայր Կարապետյանը։

Նրա խոսքերով, ԱՊՀ շրջանակներում, հատկապես հավաքական անվտանգության երկրների մասով միտումները ուղղված են օրենսդրությունների մերձացմանը և դրա արդյունքում համապատասխան կառույցների ստեղծմանը։

«Օրերս ՌԴ նախագահն առաջարկել է ստեղծել ՀԱՊԿ երկրների Հակաօդային պաշտպանության միասնական համակարգ։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը ժամանակին արձագանքի նման առաջարկություններին», - ուրբաթ լրագրողներին ասաց Կարապետյանը։

Բացի այդ, Կարապետյանի խոսքերով հաշվի առնելով այն, որ Հայաստանը հաջորդ տարի նախագահելու է ՀԱՊԿ-ում, շատ կարևոր է այս ժամանակահատվածում ներկայացնել հանրապետության մոտեցումները, որոնք բխում են երկրի անվտանգության ապահովման խնդիրներից։

Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին:

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է նախկին խորհրդային հանրապետոթւյունների կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին։ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։-0-