Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան խնդիրը

31.10.2008, 10:30
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան խնդիրը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ուրբաթ՝ երեք պետությունների առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին, կհանդիպեն Մոսկվայում՝ ղարաբաղյան խնդրի լուծման ուղիները որոնելու նպատակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։

ՌԴ ԱԳՆ-ում նշեցին, որ այս հանդիպումը կանցնի «ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների որոնման ջանքերի և նոյեմբերի 2-ին կայանալիք բարձր մակարդակի վրա հանդիպման նախապատրաստման շրջանակներում»։

Բարձր մակարդակի հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է, ով այս առաջարկությունը հնչեցրեց հոկտեմբերի 20-21-ը Երևան կատարած իր այցի ընթացքում։

Ինչպես Մոսկվա մեկնելու նախօրեին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանը մեծապես կարևորում և ողջունում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, ինչը կարող է խթանել բանակցությունների գործընթացը։

Նալբանդյանը հույս հայտնեց, որ հանդիպումը նոր ուղի կբացի բանակցությունների ակտիվացման համար, որոնք կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

Նրա խոսքերով, նոյեմբերի 1-ին երեք պետությունների արտգործնախարարները կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, իսկ հաջորդ օրը կկայանա պետությունների առաջնորդների հանդիպումը։-0-