Հայ դպրոցականները դպրոց չեն հաճախում սոցիալական խնդիրների և սովորել չցանկանալու պատճառով. հարցում

30.10.2008, 18:54
Հայ դպրոցականները դպրոց չեն հաճախում սոցիալական խնդիրների և սովորել չցանկանալու պատճառով. հարցում
Հայ դպրոցականները դպրոց չեն հաճախում սոցիալական խնդիրների և սովորել չցանկանալու պատճառով. հարցում

Հայ երեխաների դպրոցական դասերը բաց թողնելու հիմնական պատճառները նրանց ընտանիքների սոցիալական անապահովությունն ու սովորել չցանկանալն է, ասաց ՀՀ գիտության և կրթության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դասակարգող Սերոբ Խաչատրյանը՝ ներկայացնելով տվյալ հարցի ուսումնասիրության արդյունքները։

Ուսումնասիրության համաձայն, դասերին չհաճախելու պատճառների մասին հարցին դպրոցականները և նրանց ծնողները հիմնականում անդրադառնում էին երեխաների առողջական վիճակին։ Սակայն, դպրոցների ուսուցիչները հիմնական պատճառը համարում են հայկական ընտանիքների սոցիալական խնդիրները, ինչպես նաև ուսումը շարունակելու ցանկության բացակայությունը։

Այսպիսով, հարցում անցած տնօրենների և ուսուցիչների 15,9 տոկոսը դպրոցականների՝ դասերին չհաճախելու հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են համարում, իրենց հերթին սրա հետ համամիտ են ծնողների ու աշակերտների միայն 8,6 տոկոսը։

Ուսումնասիրությունն անցկացվել է 2002-2006 թթ.-ի ժամանակահատվածում երկու փուլով՝ զրույցներ անմիջապես աշակերտների հետ, այցելություն դպրոցներ ու համապատասխան գերատեսչություններ և դպրոցական մատյանների պատճենների ուսումնասիրություն, որտեղ դիտարկմանը մասնակցող դպրոցականների առաջադիմության, բացակայությունների, ինչպես նաև ծնողների մասին տեղեկություններ են պահվում։ Դիտարկմանը մասնակցել է 44731 աշակերտ։

Խոսելով ավարտական դասարանների աշակերտների բացակայությունների մասին՝ Խաչատրայնը նշեց, որ 2006 թ.-ին 28 օր բացակայած դպրոցականների թիվը 10,4 տոկոս է կազմել, ի տարբերություն 2002 թ.-ի 3,5 տոկոսի։

Դիտարկման շրջանակներում 4 առարկաների առաջադիմության ուսումնասիրություններ են անցկացվել՝ հայոց լեզու, օտար լեզուներ, մաթեմատիկա և պատմություն։ Այդ առարկաներից ամենացավալի վիճակում է հայերենի առաջադիմության ցուցանիշը։  

Ընդ որում զեկուցողը նշեց, որ լավագույն առաջադիմությունը նկատվում է  աղջիկների մոտ։

Այն հարցին, թե աշակերտների՝ դպրոցներում ավելի շատ ինտեգրմանն ինչը կնպաստի, իրենք սովորողները պատասխանել են, որ դասերից բացի ուսումնական հաստատություններում ցանկալի է տարբեր մշակութային ու մարզական միջոցառումների անցկացումը։     

Հայ աշակերտների դպրոց չհաճախելու պատճառների ուսումնասիրության հեղինակը գիտությունների դոկտոր, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Գայան Գուան է։ Դիտարկումը և զեկույցի հրապարակումը կատարվել են UNIСEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) հայկական գրասենյակի միջոցներով։ --0--