Շախմատի դպրոցականների երրորդ օլիմպիադան Երևանում մեկնարկում է նոյեմբերի 1-ին
Շախմատի դպրոցականների երրորդ օլիմպիադան Երևանում մեկնարկում է 2008 թ.-ի նոյեմբերի 1-ին, հայտնեց «Chess» Շախմատի ակադեմիայի նախագահ, հանրապետության շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
«Օլիմպիադան կանցնի 4 փուլով՝ դպրոցական, մարզային, քաղաքային և հանրապետական և կավարտվի հաջորդ տարվա մայիսին»,- չորեքշաբթի ասաց Լպուտյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Գրոսմեյստերը նշեց, որ յուրաքանչյուր փուլի հաղթողի համար նախատեսված են մրցանակներ՝ ավելացնելով, որ մյուս մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ։
Երեքշաբթի 2009 թ.-ի պետբյուջեի օրինագծի խորհրդարանական հանձնաժողովների քննարկումների ժամանակ ՀՀ գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտնեց, որ դպրոցականների շախմատաի օլիմպիադայի անցկացման համար պետբյուջեի օրինագծով նախատեսված է հատկացնել 11 մլն դրամ (շուրջ 36,4 հազար ԱՄՆ դոլար դրամի՝ օրինագծով որոշված հաշվարկային փոխարժեքով)։
--0--