Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր ներկայացուցչին է նշանակել Երևանի մարտյան անկարգությունների փորձագետների փաստահավաք խմբում

29.10.2008, 16:03
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր ներկայացուցչին է նշանակել Երևանի մարտյան անկարգությունների փորձագետների փաստահավաք խմբում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր ներկայացուցչին է նշանակել Երևանի մարտյան անկարգությունների փորձագետների փաստահավաք խմբում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր ներկայացուցչին է նշանակել Երևանի մարտյան անկարգությունների փորձագետների  փաստահավաք խմբում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրաման է ստորագրել մարտի 1-2-ի դեպքերի փաստահավաք փորձագիտական խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման մասին։ Խումբը կազմված է լինելու հինգ մարդուց՝ երկուական ներկայացուցիչ՝ իշխող քաղաքական կոալիցիայի կողմից, մեկական՝ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից և ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժի կողմից, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը։

«Խմբի կազմում է ընդգրկվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անկուսակցական Վահե Ստեփանյանը», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

 

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-