ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակաուղղված է սփյուռքի հետ համագործակցության խորացմանը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ սփյուռքի նորաստեղծ նախարարության հիմնական առաջնահերթությունը հայկական սփյուռքի հետ համագործակցության զարգացումն ու խորացումն է, չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նրա խոսքերով, գերատեսչության նպատակը նպատակային ծրագրերի մշակումն ու իրագործումն է, որոնք ուղղված են սփյուռքի և Հայրենիքի միջև կապերի ամրապնդմանը։
Նախարարության հիմնական խնդիրների թվում Հակոբյանը նշեց սփյուռքի հայերի հայկական ինքնության պահպանումը, սփյուռքի գիտական, մտավոր, մշակութային ներուժի բացահայտումն ու օգտագործումը, հայերի հայրենադարձության խթանումը։
«Հայկական ինքնության պահպահումն անհրաժեշտ է ապահովել չորս սյուների հիման վրա՝ հայոց լեզվի, հայկական ընտանիքի, մշակույթի և քրիստոնեական հավատքի պահպանումը», - նշեց նախարարը։
Հատկապես կարևորելով սփյուռքի ներուժի բացահայտումն ու օգտագործումը՝ Հակոբյանը հայտարարեց, որ նախարարությունը մտադիր է ստեղծել մասնագիտական հանձնաժողովների համահայկական ցանց, որը կկապի ողջ աշխարհի տարբեր մասնագիտության տեր հայերին միմյանց և Հայրենիքի հետ։
ՀՀ սփյուռքի նախարարությունը գործում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով տվյալ գերատեսչության ղեկավար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը, ով մինչ այդ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահն էր։-0-