Արմավիր քաղաքում ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի բալոն է պայթել
28.10.2008,
12:37
Արմավիր քաղաքում ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի բալոն է պայթել
Արմավիր քաղաքում ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ գազի բալոն է պայթել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
Պատահարը տեղի է ունեցել «Քաջ» ՍՊԸ գազալիցքավորման տարածքում։ Պայթյունի հետևանքով հրդեհի բռնկում տեղի չի ունեցել, զոհեր և վիրավորներ չկան։-0-