Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան
28.10.2008,
11:55
Արագածոտնի մարզում տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան
Նախօրեին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, տուժածներ չկան, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից։
Ծառայության տեղեկատվության համաձայն, երկուշաբթի երեկոյան «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մաս:-0-