Հայաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակն այնքան էլ ողբերգական չէ. ԵԱՀԿ

28.10.2008, 11:51
Հայաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակն այնքան էլ ողբերգական չէ. ԵԱՀԿ
Հայաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակն այնքան էլ ողբերգական չէ. ԵԱՀԿ

Հայաստանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակն այնքան էլ ողբերգական չէ, կարծում է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի ավագ խորհրդական Ալեքսանդր Բոլդիրյովը։

«Ես ձեռնպահ կմնայի ավելի կոնկրետ գնահատական տալուց, քանի որ դա ԵԱՀԿ մշտական խորհրդի բացառիկ իրավունքն է, սակայն Հայաստանում անցկացված մոնիտորինգը վկայում է վերը նշվածի մասին», - ասել է նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Բոլդիրյովը նշել է, որ չկա որևէ երկիր, որտեղ ստեղծված լինեին կատարյալ պայմաններ լրագրողների աշխատանքի համար։

«Դա կախված չէ նրանից, թե տվյալ երկիրը Վիեննայից դեպի արևելք, թե արևմուտք է գտնվում», - պարզաբանել է նա։

ԵԱՀԿ ներկայացուցչի խոսքերով, բոլոր երկրներում կան որոշակի պայմաններ և բարդություններ, սակայն ընդհանուր առմամբ ԵԱՀԿ մշտական խորհրդի համար զեկույց պատրաստելիս փորձագետները կողմնորոշվում են հիմնականում հենց լրագրողների գնահատականներով։

«Մենք մշտական կապի մեջ ենք լրագրողների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների և պետական մարմինների հետ», - ավելարցել է Բոլդիրյովը։-0-