Սահմանամերձ տարածքների խնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն Հայաստանում
Նոյեմբերի 4-ին Հայաստանում սահմանային տարածքների խնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացվեն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Նոյեմբերի 4-ին ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի կատարումը» թեմայով,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նոյեմբերի 5-ին «Գիտությունը և կրթությունը Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում» թեմայով լսումներ կանցկացվեն, որոնք կազմակերպում է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։ --0--