Հայաստանը պատշաճ մակարդակով կանցկացնի բոլոր բարեփոխումները Եվրոպական հարևանության ծրագրերի շրջանակներում

Հայաստանը ժամանակին և պատշաճ մակարդակով կիրականացնի Եվրոպական հարևանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները, երկուշաբթի ասաց ՀՀ նախագահին կից ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ հանդիպման ընթացքում։
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը և Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:
«Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը կարևորել է եվրոպական կառույցների հետ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը»,- ասվում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Եվրոպական նոր հարևանության ծրագրին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: --0--