Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

27.10.2008, 17:45
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-25-ն աշխատանքային այցով եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, տեղեկացնում է երիրի նախագահի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 25-ին նախագահ Սարգսյանը մասնակցել է Ստեփանակերտում և Իվանյան գյուղում ԼՂՀ Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Զորավարժություններից հետո ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր: -0-