Հայկական բանակի մարտունակությունն անընդհատ ավելանում է. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակն այսօր ավելի մարտունակ է, քան երեկ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ։
«Հայկական բանակն այսօր ավելի մարտունակ է, քան երեկ, իսկ երեկ ավելի մարտունակ էր քան երեկ չէ առաջին օրն էր»,- երկուշաբթի նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին երկրի ղեկավարի խոսքերը։
Սարգսյանը նշել է, որ բանակաշինությունը տևական, ծանր, քրտնաջան աշխատանք է, «որի հիմքում ընկած է նվիրվածություն և այն գաղափարն ու մտայնությունը, որ ամեն օր մի բան պետք է ավելանա»։
«Ամեն տարի մեր բանակն ավելացնում է իր սպառազինությունը, իր մարտունակությունը և, որ շատ կարևոր է, մարտական ոգին: Այն մեր բանակի ամենից կարևոր զենքն ու սպառազինությունն է»,- ընդգծել է երկրի ղեկավարը։ --0--