Հայաստանում ընթանում է «Նռան հատիկ» ութերորդ մանկապատանեկան թատերական փառատոնը

27.10.2008, 14:34
Հայաստանում ընթանում է «Նռան հատիկ» ութերորդ մանկապատանեկան թատերական փառատոնը
Հայաստանում ընթանում է «Նռան հատիկ» ութերորդ մանկապատանեկան թատերական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Նախօրեին Հայաստանում բացվեց «Նռան հատիկ» հանրապետական ութերորդ մանկապատանեկան թատերական փառատոնը։

«Փառատոնի անցկացումն ուղղված է երկրի տարբեր անկյուններում գործող մանկապատանեկան թատրոնների միջև կապերի ամրապնդմանը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև նոր տաղանդների բացահայտմանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը։

Ըստ նրա, փառատոնին մասնակցում են 13 թատերախմբեր մայրաքաղաքից, Հայաստանի մարզերց և Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև  հրավիրված ինը թատերական կոլեկտիվներ։

Մինչև նոյեմբերի 1-ը շարունակվելիք փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև վարպետության դասեր։

Բացի այդ, փառատոնային երկու օրեր նվիրված կլինեն 20-րդ դարի մեծ գրողների՝ Հովհաննես Թումանյանի և Վիլյամ Սարոյանի գործունեությանը։

«Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնի կազմակերպիչն է «Նախադեպ» կրթամշակութային ասոցիացիան՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-