Գյումրիի տարեց բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո

27.10.2008, 13:27
Գյումրիի տարեց բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրիի տարեց բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց նախօրեին կեսօրին՝ իր բնակարանում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ծառայության տեղեկատվության համաձայն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն հրդեհը մարվել է տեղի ուժերով։

Պայթյունի և հրդեհի հետևանքով փլուզվել են տան միջնապատն ու խոհանոցի դուռը, կոտրվել են ապակիներy, մասամբ վնասվել է գույքը։ Տանտիրուհին` 82-ամյա Սեդա Բարեյանը, տարբեր աստիճանների այրվածքներով տեղափոխվել է  Գյումրիի Գյուլպենկյանի անվան հիվանդանոց: Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեկ օր առաջ Գյումրիում գրանցվել է շմոլ գազի թունավորման դեպք։ Տուժածը՝ 22-ամյա Մարգարիտա Մարտիրոսյանը տեղափոխվել է հիվանդանոց։-0-