Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել պետության ֆինանսական հնարավորությունների ամրապնդման գործընթացը. վարչապետ

24.10.2008, 18:55
Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել պետության ֆինանսական հնարավորությունների ամրապնդման գործընթացը. վարչապետ

Հայաստանի կառավարությունը մտադիր է շարունակել պետության ֆինանսական հնարավորությունների ամրապնդման գործընթացը, ուրբաթ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով «2009 թ. պետբյուջեի մասին» օրինագծի քննարկման  խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։

«Պետության ֆինանսական հնարավորությունների ամրապնդման գործընթացը կշարունակվի։ 2008-2012 թթ. կառավարության ծրագրի համապատասխան, պետական եկամուտների հավաքելիության աստիճանի բարձրացումը  հարկային-բյուջետային քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքերով, դրա շնորհիվ հարկային եկամուտների մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է աճի միջինը 0,3-0,4 տոկոսային կետով առանց դրույքների բարձրացման։  

«Հետևաբար, 2009 թ.-ին, ինչպես և նախորդ տարիներին, ՀՆԱ-ի նկատմամբ  կապահովվի բյուջետային եկամուտների հավաքելիության աճի արագ տեմպ»,- ասաց կառավարության ղեկավարն՝ ավելացնելով, որ 2009 թ.-ին բյուջետային ռեսուրսների փաթեթը հիմնականում կլրացվի հարկային եկամուտների աճի հաշվին։   

Նա նշեց, որ հարկային եկամուտները և պետտուրքերը 2009 թ.-ին ծրագրված են 726 մլրդ դրամի չափով, ինչը 128 մլրդ դրամով ավելի է 2008 թ.-ին հաստատված ցուցանիշներից և 225 մլրդ դրամով գերազանցում է 2007 թ.-ի փաստացի համադրելի մուտքերը։

 «Բյուջեի նախագծով, հարկային եկամուտների և պետտուրքերի նախատեսված հարաբերությունները ՀՆԱ-ի նկատմամբ 17,4 տոկոս են կազմում՝ 2008 թ.-ին հաստատված 17 տոկոսանոց ցուցանիշի և 2007 թ.-ի փաստացի համեմատելի 15,9 տոկոս ցուցանիշի համեմատ»,- նշեց երկրի ղեկավարը։

«Մենք կարող ենք հաստատել, որ վերջին տարիներին հարկահավաքություն ապահովելու մեր հնարավորությունը կտրուկ աճում է։ Դրանք բավականին համարձակ ցուցանիշներ են, քանի որ այսպիսի հարկահավաքությունն իրականցվում է լուրջ հարկային բարեփոխումների անցկացմանը զուգահեռ, որոնց նպատակը արդար ու արդյունավետ հարկային համակարգի ստեղծումն է, ինչպես նաև բոլոր հարկատուների համար հավասար պայմանների ապահովումը»,- ասաց կառավարության ղեկավարը։ --0--