Հայաստանում հասարակության առանձին դասակարգերի ու խմբերի շահերի պաշտպանության հետ կապված խնդիրներ կան. Կապինոս

24.10.2008, 17:30
Հայաստանում հասարակության առանձին դասակարգերի ու խմբերի շահերի պաշտպանության հետ կապված խնդիրներ կան. Կապինոս

Հայաստանում դեռ լուծված չեն հասարակության որոշակի խմբերի ու դասակարգերի իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված խնդիրները, ասաց ԵԱՀԿ երևանյան գրանսենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Ես չգիտեմ քաղաքական կուսակցություններ, որոշ բացառություններով, կամ հզոր արհմիություններ, որոնք զբաղվեին որոշակի սոցիալական դասակարգերի ու խմբերի շահերի պաշտպանությամբ»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։ 

Կապինոսի խոսքերով, հարցը երկրի իշխանությունների քաղաքական կամքին թողնելը ճիշտ չէր լինի։

«Այդպիսով հասարակությունը զրկվում է երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացների վրա ազդելու խթաններից»,- պարզաբանեց նա։  

Դեսպանը նշեց, որ ցանկացած երկրում շատ բան կախված է հասարակության հասունությունից և նրա ինքնակազմակերպվածության մակարդակից։

«Այս առնչությամբ կարելի է Բերնարդ Շոյից մեջբերում կատարել։ Նա ասում էր, որ «ժողովրդավարությունը մի համակարգ է, որ պաշտպանում է քաղաքացիների այն իրավունքներն ու շահերը, որոնց նրանք արժանի են»,- հավելեց նա։ --0--