ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծում է գենդերային իրավահավասարության կարևորությունը Հայաստանում
Ցանկացած առաջխաղացում Հայաստանում կանանց սոցիալական, տնտեսական և քաղաքական ազատականացման հարցում դրական արդյունքներ կտան, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։
«Հայաստանի համար այս խնդիրը շատ արդիական է, քանի որ երկրիը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և սպառնալիքների հետ և լուծելով գենդերային հարցերը, Իսրայելի օրինակով, կարող է կտրուկ մեծացնել սեփական պաշտպանվածության աստիճանը»,- ուրբաթ ասաց նա լրագրողներին։
Կապինոսը պարզաբանեց, որ խոսքը ուժային կառույցներում, այդ թվում՝ Ոստիկանությունում և Զինված ուժերում կանանց մասնակցության ընդլայնման հնարավորության մասին է։
«Ես խոսում եմ ոչ թե բանակ զորակոչելու, այլ կանանց պրոֆեսիոնալ աշխատանքի մասին։ Դա միայն դրական արդյունք կտա և կծառայի հայ պետականության ամրապնդմանը»,- ասաց նա։
Այս առումով ԵԱՀԿ երևանայան գրասենյակի ղեկավարը նշեց նաև, որ հայ հասարակության մեծամասնության մոտ առկա է գենդերային խնդրի կարևորությունը լավ չհասկանալու խնդիր։
«Խոսքը ոչ միայն կնոջ սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարձրացման, այլև տղամարդկանց ու կանանց հավասար իրավունքների ապահովման մասին է»,- ընդգծեց նա։
Միաժամանակ Կապինոսը հայտարարեց, որ ժողովրդավարական սկզբունքների առաջխաղացման հիման վրա ԵԱՀԿ-ն նպատակաուղղված է բոլոր քաղաքացիների համար հավասար սկզբունքների ապահովմանը՝ անկախ սեռից։
«Հայաստանի համար այս խնդիրը շատ արդիական է՝ չխոսելով այն բանի մասին, որ կանանց ներգրավումը տնտեսական գործընթացներում, բիզնես-միջավայրում, քաղաքական կյանքում հզոր խթան կհանդիսանա հանրապետության տնտեսական զարգացման համար»,- ընդգծեց նա։ -0-